Գլխաշոր

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գլխաշոր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է նուրբ բամբակյա կաթնագույն կտորից, ունի ուղղանկյունաձև տեսք, մի կողմը մետաքսյա սպիտակ թելով, ձեռքով կարված է: Կտորի ծայրերին ամրացված է մետաքսյա դեղին թելի վրա՝ մետաղական բարակ լար փաթաթած թելով գործված զիգզագաձև ժանյակ, որը ոսկեթելի տպավորություն է թողնում: Նեղ կողմի երկայնքով անցնում է կլոր կարմիր ծաղիկներից և զույգ կանաչադեղնավուն տերևներից կազմված զարդագոտի: Տերևների պոչերն ու հիմքը ասեղնագործված են մետաղական թիթեղիկներով: Զարդագոտուց վեր երեք հատ նույնատիպ խոշոր ծաղկանախշեր են, որոնք երկու կողմից եզերված են կանաչ և դեղին մետաքսաթելով գործված, կտրտված եզրեր ունեցող խոշոր տերևներով: Կենտրոնում կլորավուն խոշոր, կարմիր ծաղկանախշ է: Լայնություն (սմ)՝  55 Երկարություն (սմ)՝  136 Նյութը՝  բամբակ, մետաղ, մետաղյա թիթեղիկներ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պրուսա Հայտնաբերման վայրը՝  ԳՖՀ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  18-19-րդ դդ Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ–Հայդոստյան Հայտնաբերման ժամանակը՝  22.10.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/221 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085