Գլխաշոր

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գլխաշոր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Քառակուսաձև բամբակյա կաթնագույն կտորից է: Եզրերը ծալված և կարված են: Եզրերին արծաթաթել ծոպեր են , որոնց ծայրերից կախված են փայլուններ: Գլխաշորը ողջ եզրամասով ունի 7սմ լայնությամբ, մետաղական թիթեղով ասեղնագործված զարդագոտի, որը հարդարված է Տ-աձև պատկերների շարքով, վերջիններիս շուրջ բոլորը ոճավորված տերևանախշերի պատկերներ են: Չորս անկյուններում ասեղնագործված են նշաձև պատկերներ: Լայնություն (սմ)՝  103 Երկարություն (սմ)՝  110 Նյութը՝  բամբակ, արծաթաթել, մետաղ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  18-19 դդ. Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/196 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085