Գլխազարդ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գլխազարդ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գլխազարդ՝ թասակի վրա կրելու համար, կենտրոնում գմբեթաձև սկավառակ է, որի շուրջբոլորը հավասարաչափ շղթաներով կլոր ու հարթ կախիկներ են ամրացված (թեթև շարժումից կախիկները զնգզնգում են՝ կրողից վանելով չար ուժերին): Գլխազարդը դստեր՝ Էմմա Հացագործյանի համար գնել է Վահան Հացագործյանը 1920-ական թթ. Երևանում: Էմման պարել է Արիստակեսյանի պարային համույթում և զարդը կրել է որպես բեմական հանդերձի մաս: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վասպուրական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նյութը՝  Արծաթ, ոչ թանկարժեք մետաղ Քաշ (գր)՝  169,10 գ Երկարություն (սմ)՝  Շղթ. երկ.՝ 7 սմ Տրամագիծ (սմ)՝  11 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 16925