«Գիրք ճանապարհի» (Պոեմներ եւ բանաստեղծություններ)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գիրքը հեղինակը նվիրել է իր դուստր ՝ Արփիկ Չարենցին: Ընծայականը տպագրված է 5-րդ էջին, որտեղ է նաեւ «Ակրոստիքոս»ը: Գիրքը բաղկացած է «Պատմության քառուղիներով», «Արվեստ քերթէության», «Գիրք իմացության», «Տաղեր եւ խորհուրդներ», «Զանազան բանաստեղծություններ եւ թարգմանություններ» բաժիններից: Բաց-կրեմագույն մոմլաթե կազմին եւ կողին մուգ գազարագույն տառեր են: Նախատիտղոսաթերթին նվիրատուի կարմիր գույնի մատիտով ստորագրությունն է. «Ա.Տոնիկյան 1933թ»: Անվանաթերթի դարձերեսին ՉՏԹ կնիք է: Նյութը՝  մոմլաթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4418 571 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ ՀՖ 6684