Գիրք աղօթից (1789)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հնատիպ գիրք Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  ՏԻՏՂԹ.՝ ՍՐԲՈՅ ՀՕՐՆ ՄԵՐՈՅ/ ԳՐԻԳՈՐԻ ՆԱՐԵԿԱՑՒՈՅ/ ԳԻՐՔ ԱՂՕԹԻՑ/ որ կոչի/ ՆԱՐԵԿ:/ Տպագրեալ ըստ ընտրելագոյն օրինակին տպե/լոյ ի Կոստանդնուպօլիս յամի տ[եառ]ն 1774. ի/ մարտի 10։ / Ի հայրապետութե[ան] տ[եառ]ն Ղուկա/սու Հայոց կաթուղիկոսի։/ Յամի տ[եառ]ն. 1789. ի Հոկտեմբերի 1./ Եւ ի թուականութե[ան]ս հայոց, ռմլը։/ Ի ՎԷՆԷՏԻԿ։/ Ի Վանս ս[ր]բ[ո]յն Ղազարու։/ յանուն անտոնի պօռթօլի։/ Հրամանաւ մեծաւորաց։/ Տիտղթ. էջակալության մեջ չի մտնում։ Տասներկուծալ, մամուլանիշերը լատինատառ։ Տիտղթ. զարդափակ, վրան Վենետիկյան տպարանի նշան զարդը։ 1 փորագիր պատկեր 4-րդ էջում։ Գլխազարդեր, վերջազարդեր և զարդագրեր։ Բնագիրը 10 կետաչափի բոլորագրով, օգտագործված է նաև նոտրգիր։ Նույն գրքից ՀԱԳ-ը ունի 2 հատ: Հիմնական հաշվառանիշերն են՝ 8915-57 (394 էջ), 9378-57 (3-394, 1-35 էջ): Հեղինակ՝  Գրիգոր Նարեկացի Էջ՝  394, 35 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վենետիկ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1789 Չափս՝  10.9x5,6 սմ Տպարան՝  Ս. Ղազարի, հանուն Անտոնի Բորտոլիի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1573 ԱՀ Հիմնական հաշվառանիշ՝  9378-57