Գիշերային բնանկար

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Նկարի անմիջապես կենտրոնով ստորին շրջանակից լայն արահետ է բարձրանում դեպի նկարի կենտրոնական հորիզոնը: Երկու կողմերում հարուստ տերևածածկով, միմյանց մոտ կանգնած ծառերն են, որոնց կարճլիկ բները ծածկված են բարձր խոտի հետևում: Ծառուղու կամ արահետի վերջում արհեստական լուսավորում կա, որը երևան է հանում նաև կենտրոնի երկհարկ շենքը՝ եռանկյունաձև ֆրոնտոնով: Պատուհանները մեծ են, մութ, ուղղանկյուն, միայն աջ կողմի ծայր պատուհանից լույս է երևում, որը մասամբ ծածկված է դիմացի ծառի տերևների հետևում: Տանիքը երկկողմանի է ու տափակ: Տանիքից քիչ բարձր՝ աջ կողմում, կա մի աստղ կամ լապտեր հիշեցնող լուսյի կետ: Կենտրոնում՝ վերին շրջանակի մոտ մնացյալ բաց տարածքում երկինքն է՝ կապտասև երանգավորումով: Հեղինակ՝  Դեդովա-Դեդուշինսկայա Մարինա Միխայլովնա ծնվ. 1941 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1977 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ժ-14 ԿԱ ԿՊ-16