Գիշերային ամպրոպ 1983

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Հորինվածքի ստորին հատվածում, սալահատակ գետնին նստած կիսադեմով պատկերված ծնկները կիսածալած, մերկ աղջնակ՝ դուդուկ նվագելիս: Խորքում՝ մերկ զույգի իրար հպված սիլուետային ֆիգուրներ: Հորինվածքի վերին հատվածում՝ աղջնակի գլխավերևում՝ հեռվում նկատվող տների ու լուսնի ֆոնին՝ ամպերի քուլաների մեջ, սարսափազդու դեմքերով ուրվականներ հիշեցնող մի խումբ, որոնցից առջևինի ձեռքերի մեջ պատկերված է փակ աչքերով մերկ աղջկա մարմին: Հեղինակ՝  Մկրտիչ Ասլանյան (1949) Նյութը՝  թուղթ, սև մատիտ Չափս՝  52x31 (61.5*43) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-494/3