Գերմանիայի հայ ուսանողությունը

Գերմանիայի հայ ուսանողությունը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Գերմանիայի հայ ուսանողութիւնը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մելիք-Կարագեօզեան Գէորգ. Գերմանիայի հայ ուսանողութիւնը. Աղբիւր և Տարազի հրատարակութիւն N61: Թիֆլիս, Կ. Մարտիրոսեանցի տպարան / Тип. К. Мартиросiанца, Орбелiавовская ул., д. N 1-2, 1901: Շապիկը բաց կանաչավուն բարակ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի վերևի մասում կա սև թանաքով ընծայագիր՝ «Մեծարգոյ Յովհաննես Թումանեանին հեղինակից. 1901 XI 17. Թիֆլիս»: Տիտղոսաթերթին և վերջին ֆորզացի շրջերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կնիքը: Տիտղոսաթերթին հաջորդող էջին տպագրված է ըմծայական՝ « Բժ. Բախիշ-Բէգ Աղասարեանցին»: Թերթերի մեծ մասը կտրտված չէ: Առաջին կազմերեսը մաշված և խունացած է, կան կեղտաբծեր, գրքի պահպանումը բավարար է: Հեղինակ՝  Մելիք-Կարագյոզյան Գևորգ Էջ՝  94 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1901 Լայնություն (սմ)՝  13 Երկարություն (սմ)՝  18,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/450