Գերեզմանի ծաղիկներ

Գերեզմանի ծաղիկներ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Գերեզմանի ծաղիկներ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գէորգ Կառվարենց. Գերեզմանի ծաղիկներ. - Կ.Պոլիս, տպագր. Օ. Արզուման, հրատարակուած «Նաւասարդ» միութեան կողմէ, 1921: Շապիկը սպիտակ կավճապատ թղթից է: Առաջին կազմերեսի վերևի մասում սև-սպիտակ գիշերային բնապատկեր է, սև գույնի տառերով գրված է վերնագիրը, ներքևի մասում հեղինակի ինքնագիրն է և տպագրման տարեթիվը: Տիտղոսաթերթի վերևում Հովհ. Թումանյանի որդու՝ Համլիկի ինքնագիրն է մանուշակագույն մատիտով՝ «Համլիկ Թումանեան, 18/X 21, Կ. Պոլիս», ներքևի աջ մասում Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքն է: Գրքի եզրերը, կռնակի հատվածը թեթև մաշված են, որրոշ էջեր խունացած են: Հեղինակ՝  Կառվարենց Գ. Էջ՝  78 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1921 Լայնություն (սմ)՝  11,5 Երկարություն (սմ)՝  14,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/481, օր. 2