Գեներալ Ս. Մարտիրոսյանի դիմանկարը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կապտամոխրագույն ֆոնին տղամարդու դիմանկար՝ դիմահայաց, մինչև գոտկատեղը հատվածով: Կապտամոխրագույն մազերով, կարճ սանրվածքով, լայն ճակատով, թավ հոնքերով, խոշոր շագանակագույն աչքերով: Քիթը՝ կլորավուն ծայրերով, եռանկյունաձև սև բեղերով, բարակ, կիպ սեղմված շրթունքներով: Հայացքը թեթևակի դեպի ձախ: Ձախ կիսադեմը՝ լուսավորված: Զինվորական համազգեստով՝ բաց մոխրագույն գեներալական կիտելով: Վերնաշապիկը՝ սպիտակ, կիպ օձիքով, մուգ կապույտ փողկապով: Ուսադիրներին և պիջակի օձիքին՝ գեներալ-լեյտենանտի տարբերանշաններ և պատվո նշաններ: Կիտելի ձախ վերին հատվածում Սովետական Միության հերոսի Ոսկե աստղը և շքանշանների ***: Շրջերեսին՝ կենտրոնում՝ սև մատիտով ՝ 85 x 66; վերևի աջ անկյունում՝ A: Ներքևի ձախ անկյունում՝ Ervand Kotchar 1974 Erevan: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899 - 1979/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1974 Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  85 x 65,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 781 Բաժնեհաշվառանիշ՝  Գ.Ֆ. - 28