«Գեղարուեստ» N 7

«Գեղարուեստ» N 7

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հանդես Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Եղիշէ Չարենց «Էմալէ պրօֆիլը ձեր» բանաստ. էջ` 105: Հանդեսի խմբագիր` Գարեգին Լեւոնյան: Անվանաթերթի վերին աջ անկյունի մոտ մուգ մանուշակագույն թանաքով գրած է «Մարտիրոս», որի վերեւում սեւ մատիտով գրած է 3/4: Նախատիտղոսաթերթին մանուշակագույն թանաքով գրած է «All that is beautiful shall abide forever»/ Այն ամենը, ինչ գեղեցիկ է, կապրի հավետ/: Անվանաթերթի դարձերեսին հանդեսի վրացերեն, ռուսերեն եւ ֆրանսերեն անվանումներն են: «Էմալե պրոֆիլը Ձեր» գրել է 1920թ. փետրվարին: Գ.Լեւոնյանին ուղղած նամակում Չարենցը գրում է . «Գեղարվեստի» առաջիկա համարի համար ուղարկում եմ հինգ բանաստեղծություն եւ կարծում եմ, որ նրանք արժանի են «Գեղարվեստին» Օրեր հետո` սեպտ.20-ին մի նոր նամակում խնդրում է չտպագրել դրանք «Ես ձեզ նոր նյութեր կուղարկեմ, իսկ երբ , չգիտեմ»,- հավաստում է վերջում: Նույն համար 7-ում տպել է նաեւ Արմենուհի Տիգտրանյանի «բանաստեղծություններ»-ից 4-ը, որոնք, ըստ իս, ուղղված են իրական սիրո հենքին` Եղիշե Չարենցին: Վերջում` ֆորզացին,գրախանութի կնիքն է«B26»-15.00, 123/0173թվերը: Էջերի եզրերը տեղ-տեղ պատռած են: Կազմին գունաթափ սեւ տառեր են եւ գծանկարներ: Կանաչ մոմլաթե կողը մաշած է, տեղ-տեղ` պատռած: Էջերին կան մատնահետքեր, մանուշակագույն թանաքով գծեր: Անվանաթերթին ` Զարդարյան գրատուն Կ. Պօլիս Չաքմաքճլար»կարմիր գույնի կնիքն է հայերեն եվ ֆրանսերեն տառերով:Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  բարակ ստվարաթուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2365 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 5609