Գեղանկար «Խնոցի հարելը»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նկարում խնոցի հարելու տեսարան է պատկերված: Երկու կին հարում են հազարաշեն ծածկ ունեցող հացատան սյունից կախված կավե խնոցին: Խնոցու վրա կան եզրանախշեր: Կանայք ազգային տարազով են: Տարեց կնոջ կողքին օրօրոց է, ծածկված շորով: Երիտասարդ աղջկա մոտ կճուճներ են: Ետևի պլանում երևում են հացատան դուռը, պատուհանները, թոնիրը: Հեղինակ՝  Աշոտ Մամաջանյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1983 թ. Նյութը՝  Ստվարաթուղթ, տեմպերա Լայնություն (սմ)՝  84 Հայտնաբերման ժամանակը՝  1983թ. Բարձրություն (սմ)՝  88 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4309/2 Բաժնեհաշվառանիշ՝  Կ-6