Գեղանկար «Երանոսյանների տունը»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նկարում պատկերված է XIX դ. II կեսի - XX դ. սկզբի Ալեքսանդրապոլին բնորոշ քաղաքատիպ բնակելի տներից Երանոսյանների տունը: Տունը երկհարկանի է, ունի մեծ կամարակապ դալան հիշեցնող դարպաս, որի դիմաց կանգնած են 2 անցորդ, մեծ ու փոքր պատուհաններ, բազրիքավոր պատշգամբ: Փաղոցում 4 փոքրահասակ երեխաներ նայում են մեծ պատուհաններից ներս, իսկ իրենցից նրանից առաջ՝ 3 անցորդ: Նկարի ստորին հատվածի աջ կողմում հեղինակի ստորագրությունն է՝ «Լ. Հակոբյան 1982»: Ամրացված է բաց մոխրագույն երանգ ունեցող ուղղանկյուն շրջանակի մեջ: Նկարիչ՝  Լևոն Ցոլակի Հակոբյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982թ. Նյութը՝  ստվարաթուղթ, թուղթ, ջրաներկ Լայնություն (սմ)՝  նկ.՝ 32, շրջ.՝ 52 Բարձրություն (սմ)՝  նկ.՝ 51, շրջ.՝ 65 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4446/11 Բաժնեհաշվառանիշ՝  Կ-9