Գեղանկար

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Պատմական Բնօրինակի անվանում՝  Դետրոյտ «Հայկական եկեղեցին» Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Առաջին պլանում երեք ավտոմեքենա է պատկերված` կարմիր դեղին և շագանակագույն: Շագանակագույն ավտոմեքենան ամբողջովին է պատկերված մյուս երկուսը` կիսով չափ: Մեքենայի կողքին երեք ֆիգուր է պատկերված թիկունքից: Եկեղեցու բակում լայն քսվածքով գունավոր տերևներով ծառեր են, իսկ մեկն ամբողջովին տերևաթափ է եղել:Եկեղեցու ճակատային մասում լայն սյուներով ու կամարներով զանգակատունն է, որի վերին հատվածը նույնանման է, բայց բարակ սյուներով ու ավարտվում է սրածայր գմբեթով ու խաչով: Պատի վրա երկու երկայնավուն խորշ կա նեղ, ուղղանկյունաձև պատուհաններով, որի երկու կողմերում քառակուսի զարդանախշ է արված, հարակից պատը կլոր պատուհան ունի: Վերևի հատվածը նեղ սյուներով, ուղղանկյունաձև պատուհաններով, լայն փռված սրածայր գմբեթով է, որը ոսկեգույն խաչով է պսակվում: Պատկերված է աշնանային պայծառ օր: Գերակշռող գույներն են դեղինը և աղյուսագույնը Հեղինակ՝  Լևոն Հակոբյան Նյութը՝  թուղթ, ջրաներկ, ստվարաթուղթ Չափս՝  37 x 51սմ շրջանակով`50,5 x 65 սմ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982 թ. Ստեղծման/Արտադրման վայրը՝  անհայտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 130 Բաժնեհաշվառանիշ՝  Կ I-1/3