Գեղաթերթիկ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գեղաթերթիկ՝ Երևան 2800: Գեղաթերթիկի կազմը մոխրագույն է, վրան հայերեն և անգլերեն գրված է՝ «Հայաստանի նամականիշներ», որոնց մեջտեղում՝ ոճավորված զարդանախշ է։ Ստորին հատվածում հայերեն և անգլերեն գրված է՝ «Հայփոստ»։ Գեղաթերթիկի մեջ առկա է բացիկ՝ Միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի՝ նվիրված Երևանի 2800-ամյակին։ Բացիկի երեսին երևանյան տեսարաններ են։ Վերևի ձախ հատվածում գիշերային Երևանի համայնապատկերն է՝ Արարատ լեռան խորապատկերին, աջ կողմում տեսարան է «Զվարթնոց» օդանավակայանից, ներքևում Հանրապետության հրապարակի և հարակից տարածքների համայնապատկերն է, որից աջ տեսարան է «Կասկադ» համալիրից։ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2018 թ․ Նյութը՝  թուղթ Չափս՝  23 x 23 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17766-1