Գեղաթերթիկ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գեղաթերթիկ՝ նամակիշներով։ Երևանի հիմնադրման 2800-ամյակը։ Գեղաթերթիկի կազմին, սպիտակ ֆոնի վրա, Երևան 2800-ամյակի լոգոն է։ Առաջին էջին բացիկ է՝ Միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի՝ նվիրված Երևանի 2800-ամյակին։ Բացիկի երեսին երևանյան տեսարաններ են՝ վերևի ձախ հատվածում գիշերային Երևանի համայնապատկերն է՝ Արարատ լեռան խորապատկերին, աջ կողմում տեսարան է «Զվարթնոց» օդանավակայանից, ներքևում Հանրապետության հրապարակի և հարակից տարածքների համայնապատկերն է, որից աջ տեսարան է «Կասկադ» համալիրից։ Գեղաթերթիկի երկրորդ էջին առկա է չորս նամականիշներով գեղաթերթիկ և ծրար՝ նույն նամականիշներով։ Չորս նամականիշներով գեղաթերթիկի ընդհանուր անվանական արժեքը 1450 ՀՀ դրամ է։ Նամականիշների վրա պատկերված են Էրեբունի քաղաքի պեղված հատակագիծը, Ամիրյան փողոցի մի հատվածը՝ Հռիփսիմյան գիմնազիայի շենքով, Երևանի երկաթուղային կայարանի շենքը և Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը։ Ծրարի վրա Երևանի համայնապատկերն է և նույն նամականիշների բլոկն է փակցված։ Գեղաթերթիկի մարումն իրականացրել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանը, «Հայփոստ» խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը և ՀՀ ֆիլատելիստների միության նախագահ Հ․ Մուսայելյանը 29.11.2018 թ․։ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ֆրանսիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2018 թ․ Նյութը՝  թուղթ Չափս՝  23 x 19 մմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17766-3 (1-10)