Գդալներ թեյի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Պահոցներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գդալներ թեյի (3 հատ), պոչը՝ բուսական զարդանախշերով, պոչի հակառակ կողմում փորագրված են իրար միահյուսված անվանատառեր և թագ: Գդալի հակառակ կողմում՝ պոչի միացման հատվածում, նույնպես կան բուսական զարդանախշեր, երեք դրոշմ և V. M. S. տառերը: Գդալները պատկանել են Վ. Միրիբյանի պապին՝ Նիկոլայ Միրիբյանին: Վերջինս դրանք ձեռք է բերել դրամի փոխարեն՝ որպես գրավ վերցնելով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Եվրոպա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Նյութը՝  արծաթ Քաշ (գր)՝  Ընդ.՝ 178,94 գ Երկարություն (սմ)՝  18,5 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3330-1 ա-գ