Գդալաման

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գդալամանը քառակուսաձև է, տոպրակի նման: Երեք եզրը և բերանը եզրազարդված են հյուսածո պարանով: Բերանն ունի հյուսածո կապիչներ: Գործված է բրդյա թելով: Իրար հաջորդում են գունային շերտեր՝ վերևից ներքև կարմիր և կանաչ նեղ, ապա սև-սպիտակ քառակուսիներով: Այսպիսի շերտերի հետ մեկընդմեջ գործված են լայն կապույտ, երկնագույն, կարմիր և դարչնագույն շերտեր՝ սուրանկյուն նախշերով: Ներքևի եզրում լայն մանուշակագույն շերտ է: Ներսի կողմից երեսապատված է շագանակագույն մետաքսյա կտորով: Գործված է շյուղերով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի 70-ական թթ. Նյութը՝  բուրդ, մետաքս Չափս՝  27*25 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2513/3 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1080