Գդալաման

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գդալամանն ուղղանկյունաձև է, եզրազարդված հյուսածո կապիչներով: Սև հիմնագույնով տոպրակի տեսք ունի: Գործված է բրդյա թելերով: Եզրերում կանաչ շեղանկյունաձև նախշեր են, որոնք իրար են միանում X-աձև նախշով: Կողքերի եզրերում կարմիր ուղիղ շրջանակում կարմիր զիգզագաձև նախշ է, որի շուրթը վարդագույն եռանկյուններ են: Ներսում՝ սև հիմնագույնի վրա, կարմիր, կանաչ, սպիտակ և վարդագույն մանր աստղածաղիկներ են: Ներսից երեսապատված է շագանակագույն կլոր նախշերով նարնջագույն մետաքսյա կտորով: Գործված է շյուղերով: Վարպետ՝  Վարսիկ Հայրապետյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի երրորդ քառորդ Նյութը՝  բուրդ, մետաքս Չափս՝  24*23 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1513/2բ Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1080