«Գարուն» N4

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմին ալեքսանդր Գրիգորյան՝ աղջկա դիմանկարի վերատպությունն է: Ամսագրում Զարդարյանի, Կ.Սմբատյանի, Գ.Խաչատուրյանի աշխատանքների վերատպություններն են: «Բանավեճ» բաժնում Ստեփան Թոփչյանի «Արդի քննադատությունը ծուռ հայելու առաջ» գրախոսությունն է (էջ 86): Հեղինակը անդրադառնում է գրականագետ Սուրեն Աղաբաբյանի գրախոսությանը, ով զուգահեռ էր անցկացնում Պ.Միքայելյանի եւ Ե.Չարենցի՝ «Ֆաուստի» թարգմանությունների միջեւ, ասելով, որ Միքայելյանի թարգմանության մեջ ֆաուստը երեւում է իբրեւ մտքեր շարադրող եւ ուրիշ ոչինչ: Ստ.Թոփչյանը դեմ է նաեւ Աղաբաբյանի՝ Գ.Հովսեփյանի «Չարենցի պոեզիան» գրքի քննադատությանը: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1322 231 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2628