«Գարուն» N12

«Գարուն» N12

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Պատկերազարդ կազմով (հեղ. Գ.Գասպարյան) ամսագիր: «Արեւմտահայ բանաստեղծներ» շարքում Հրանտ Թամրազյանի «Մեծարենց - սպասման հիվանդը» գրախոսությունն է (էջ 58): Նշվում է, որ Մեծարենցը ներքուստ մի բարդ աշխարհ է՝ անսպառ ելեւեջներով ու անցումներով: Անգամ Չարենցը տեսել է նրա բանաստեղծության միայն մի կողմը, մի երանգը (գրախոսի կարծիքը): Թամրազկանը մեջբերում է Չարենցի՝ Մեծարենցին նվիրած տողերը: «Աշխատանքից հեռու մի գյուղում, եղեգնյա մի սրինգ... Արեւ է երգել ու գարուն այս հիվանդ հանճարեղ պատանին»: Չարենցի այս գնահատականի մեջ, գրախոսի կարծիքով, կորչում է տառապանքի այն ճանապարհը, որ նրան տարել է դեպի արեւ, գարուն, բնություն: Բնությունը ստեղծագործական որակ է դառնում միայն հոգեկան պայքարի եւ մաքառման ընթացքում: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1359 260 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2675