«Գարուն» N11

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմին Ալբերտ Յարալյանի պատկերազարդումն է: «Հոկտեմբերը հայ բանաստեղծների երգերում» շարքում (էջ 62) փոքրածավալ խոսք է խմբագրության կողմից:Նշվում է, որ չկա բանաստեղծ, որ իր խոսքը ասած չլինի մեծ Հոկտեմբերի եւ նրա առաջնորդի մասին: Շատ հայ հեղինակների ցանկում առանձնացվում է Ե.Չարենցի անունը, ով վիթխարի թափով երգել է հեղափոխության «խելագարված ամբոխներին»: Հաջորդ էջին հատված է Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմից. «...գիշերի դեմ գիշեր է մութ խավարամած նրանց հոգին...»: 83-րդ էջին «Նամակ խմբագրությանը» բաժնում Խ.Գյուլնազարյանի «Ո՞վ է «Ինտերնացիոնալի» առաջին թարգմանիչը» կարճ գրախոսությունն է: Նշվում է նաեւ Չարենցի՝ 1923թ. թարգմանությունը: Այն զետեղված է «Կապկազ» երկի վերջում: Պահպանված է բնագրի տաղաչափությունը: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1318 228 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2625