«Գարուն»-9, Գոհար Ազնավուրյան «Չարենցյան մակագրություններ»էջ` 84

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ամսագրի գլխ. խմբագիր` Անժիկ Հակոբյան, պատ. քարտուղար` Լեվոն Անանյան: Շապիկի առաջին էջում` Մ. Սարյան «Հովազներ»-1907թ. երկրորդ էջում` «Քարի լիճը» Զավեն Սարգսյան: Երրորդ էջում` Կամո Գյանջյան «Դեկորատիվ քանդակներ» 4-րդ էջում` Սեյրան Խաթլամաջյան «Գարնանային մոտիվ»: ԳԱԹ-ի ձեռագրատան վարիչ Գ.Ազնավուրյանն առիթ է ունեցել ավելի մանրակրկիտ ուսումնասիրել Պետհրատի արխիվի նյութերը եվ մի շարք հեղինակների ստեղծագործությունների հիման վրա Ե. Չարենցի կատարած մակագրությունները, որոնք հրատարակվում են մասնագետ-չարենցագետներին օգտակար լինելու ցանկությամբ` մասամբ լրացնելու Չարենցի պետհրատի գործունեության շրջանի պատկերը: 1928-ից պահպանվել է միայն մի մակագրություն`«Բանվոր Խեչո «Մաթոսը»դնել խմբկոլի նիստին: Ներկայացրել է 33 հեղինկաի գործերի վրա Չարենցի կատարած մակագրություններ, այդ թվում` Ն. Զարյանի , Վ. Թոթովենցի, Մ. ջանանի, Հ. Հակոբյանի, Մ. Արազու Ալազանի եվ այլոց: Անվանաթերթի ձախ կողմում` ՉՏԹ կնիքն է: Էջ՝  84 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1979, սեպտեմբեր Չափս՝  25,5 x 20,5 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2465 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6201