«Գարուն»-6, Վահան Տերյան-100, Դավիթ Հովհաննես «Ճակատագիր ու սխրանք»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ամսագրի գլխավոր խմբագիր` Անժիկ Հակոբյան, պատ. քարտուղար` Լեվոն Անանյան: Շապիկի դիմերեսին Վ. Տերյանի մեծադիր լուսանկարն է: Լուսանկարիչ` Վ. Մկրտչյան: Վ. Տերյանի բանաստեղծական խաչմերուկում առաջինը կանգնեց Ե. Չարենցը, որի վաղ շրջանի ստեղծագործությունները կրում են Վ. Տերյանի ազդեցությունը: Չարենցի տերյանական ժխտումը երկար կյանք չի ունեցել, հետո ավելի է մոտեցել, հասուն տարիքում «իմաստության դառնապատիր պտուղը» ճաշակած Չարենցը նորից վերադառնում է Տերյանին` սիրո, ակնածանքի ու նվիրվածության սրտառուչ մրմունջներով,- գրում է Դ. Հովհաննեսը: 1937թ. Չարենցը գրեց «Միշտ, երբ կարդում եմ Տերյանը,- Ղարսն է հիշում իմ հոգին..», որտեղ առկա է մի հանճարի հիացումը մեկ այլ հանճարի նկատմամբ: Հոդվածագիրը նշում է .«զգալով Չարենցին, ավելի ու ավելի ես զգում Տերյանը. ապրում ես, կարկամում բանաստեղծական այս հրաշքի առաջ» 1920-ին, երբ մահացավ Վ. Տերյանը, Չարենցը գրեց «Օ. հետու ընկեր իմ, Վահան Տերյան», հետո` «Հաղթանակած Պոեզիայի դափնեպսակը գլխին»,- ավարտում է իր խոսքը Դ. Հովհաննեսը: Անվանաթերթի ներքեվում` ձախ անկյունի մոտ ՉՏԹ կնիքն է: Էջ՝  96 Նյութը՝  կավճապատ թուղթ, թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1985, հունիս Չափս՝  26 սմ x 20 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4044 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6260