«Գարուն»-4, Ե. Չարենց «Երկու ան տիպ», Վաչե Սաֆարյան«Ուշացած խոստ. կամ անլռելի մասունքներ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ամսագրի գլխ. խմբագիր` Մերուժան Տեր-Գուլանյան, գլխ. խմբ. տեղակալ Լեվոն Անանյան, պատ. քարտուղար` Հակոբ Մովսես , գեղ. խմբագիր` Գր. Խաչատրյան, նկ` Արտակ Բաղդասարյան: Ե. Չարենցի «Միջնադարյան կացին» եվ «Թիֆլիսցի կինտոն» բանաստեղծությունները գրել է 1937թ. բանտում: Հրատարակավում է առաջին անգամ: Բանաստեղծություններն արտահայտում են երկրում տիրող քաղաքական իրադրությունը եվ երկրի ղեկավարի` Ստալինի արյուն ու արցունք սփռելու միտքը` «Իջնում է ազգիս երեկոն, Եղավ մեզ շլացած մի նեռ Թիֆլիսցի նեղճակատ կինտոն» Վաչե Սաֆարյանն իր հոդվածում, որը նվիրված է Պարույր Սեվակին, քանիցս անդրադառնում է Ե. Չարենցին, նրա գործին, նշում, որ 1959թ.-ից Ե. Չարենցը գործող բանասեղծ էր, մեր ժամանակակիցը, 1959թ.-ից «Անլռելի զանգակատնից» հետո դարձավ դասական, մեծ դասական: Դիմերեսի կազմի ներսում` ներքեվում ՉՏԹ կնիքն է: Էջ՝  96 Նյութը՝  կավճապատ թուղթ, թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1988 Չափս՝  25,5 սմ x 20,2 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4438 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6703