«Գարուն»-2, «Չարենցի լեզվի մոլորակը»էջ`76-79:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածագիրը նշում է, որ Չարենցի լեզուն ինքնին ճակատագրական է մեր բանաստեղծական խոսքի համար: Չարենցը քայլում է հայոց լեզվի մոլորակով, եվ նա ինքն է պահում այդ մոլորակը եվ նրանում քայլում է ոչ թե երկյուղածությամբ, այլ տիրաբար: Այդպիսի մոլորակային լեզու է Չարենցի լեզուն: Չարենցի պոեզիային անծանոթ մարդն իսկ ճանաչել կարող է նրա լեզուն, որովհետեվ այդ մոլորակի բնույթը արդեն չարենցյանն է: Չարենցը դիմում է իր հայրենակիցներին.«...Թող բարի լինեն գրել մեզ հետեվյալ հասցեով. Երկիր Նաիրի.Եղիշե Չարենցին»: Եվ այսպես, Չարենցը ստեղծեց իր իսկ լեզվական մոլորակը` նայիրյան լեզուն` «Շահնշահի բաղ,-ով, «առավոտվա շաղով, գերեզնաի մարմար քարով»: Անվանաթերթին` ներքեվում, ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Ռաֆիկ Մարգարյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1990 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4589 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6849