Գավաթի իրանի բեկոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Բաժակ Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Գավաթի իրանի բեկոր, սև փայլեցրած, փայլը մասամբ թափված, կարմիր աստառով, իրանը կլորավուն, վեր ձգված երկարավուն վզով,որը իրանից առանձնանում է ակոսագծով : Իրանին պահպանվել է եռանկյուն լցված հատիկանախշով և անկանոն ակոսագծերով:Վզի տակ պահպանվել է կտրվածքում օվալաձև կանթի հետքը: Պատրաստված է մանր ավազախառը կավից, լավ թրծված: Նյութը՝  Կավ Հայտնաբերման վայրը՝  Շենգավիթ բնակավայր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ․թ․ա․ 5-3-րդ հազարամյակ Հայտնաբերման ժամանակը՝  1971թ. սիստեմատիկ պեղումներ, 3 մ խորություն Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՇԹ Հիմնական հաշվառանիշ՝  Շ 3 Բաժնեհաշվառանիշ՝  3/64