Գավաթ

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Մինչքրիստոնեական պաշտամունքի և ծեսի պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հայաստանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գավաթի իրանը հարդարված է բազմաֆիգուր, սյուժետային ամբողջություն կազմող վեց ֆրիզներով: Առաջին ֆրիզի գլխավոր տեսարանը վարազի որսն է: Երկրորդ ֆրիզի վրա ներկայացված են ծիսական արարողություն, զինված ընդհարում և պարտված հակառակորդի գերեվարություն: Երրորդ սյուժեն նիզակակիրների հաղթական երթի տեսարանն է: Չորրորդ ֆրիզին պատկերված են իրար ետևից ընթացող առյուծների և ընձառյուծների շարք: Հինգերորդ ֆրիզը սրածայր ծաղկաթերթերից կազմված վարդյակ է: Գավաթի ոտքը բոլորող վեցերորդ ֆրիզի վրա պատկերված է միայնակ առյուծ և նրա ետևում առյուծների և ընձառյուծների զույգեր: Հայտնաբերման վայրը՝  գ. Քարաշամբ, Կոտայք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ք. ա. XXII-XXI դդ. Նյութը՝  արծաթ Տրամագիծ (սմ)՝  10,6 Բարձրություն (սմ)՝  13,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՊԹ Բաժնեհաշվառանիշ՝  ՀՆ 2867/1