Գավաթ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Բաժակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գավաթ, նուրբ, սև փայլեցրած, փայլը թափված մակերեսով, երկթեք իրանով, փոքր նստուկով, լայնաբերան: Իրանի վերին մասը զարդարված է բարակ մատնեքներով /կունելյոտներով/, շուրթը նուրբ, ուղիղ, որի ստորին մասում մեկ բարակ ակոսագոտի, ինչպես նաև շուրթի վրա: Իրանի ստորին մասում երևում են կոկիչի ուղղահայաց գծերը: Նստուկն ընդգծված է, փոքր ինչ բարձր: Ունեցել է մեկ հաստ, կլոր կտրվածքով կանթ‘ իրանի վերին մասում, որը ժամանակին կոտրվել է: Այդ մասերը հետագայում հղկվել են: Տրամագիծ (սմ)՝  բեր. 8 հատ. 3 Բարձրություն (սմ)՝  6,7 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Նոյեմբերյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. VIII-VII դդ. Հավաքագրող՝  Լ. Բարսեղյան, Ժ. Խաչատրյան, Ա Քալանթարյան Հայտնաբերման ժամանակը՝  1962 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1237/9 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-46