Գավաթ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Բաժակ Թանգարան՝  Հայաստանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գավաթ՝ սևադարչնագույն մակերեսով, աղեղնավոր կանթով, որի տակ արված է ցանցաձև փայլանախշ, վերականգնված բեկորներից և ամրակայված (պակասող մասերով): Անոթն ունի գնդաձև իրան, բարակ, կլորավուն շուրթ, հարթ հատակ: Շրթի տակ արված են 2 շար հորիզոնական գծազարդեր, իսկ իրանը ամբողջությամբ հարդարված է մատնեքավոր զարդերով: Տրամագիծ (սմ)՝  7,2 Բարձրություն (սմ)՝  6,5 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Լոռի Բերդ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ք. ա. XII-IXդդ․ Հայտնաբերման ժամանակը՝  1990թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՊԹ Բաժնեհաշվառանիշ՝  Հ 3183/384