Գավազանի գլուխ՝ դրոշմ

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Եկեղեցական հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գավազան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի 3 սակրաձև թևեր, որոնք զարդարված են կտրելու և փորելու եղանակով արված հասկաձև, զիգզագաձև ու ցանցաձև պատկերներով, դրանց կենտրոնում բարձրանում է 0.6 սմ բարձրությամբ ակոսներով զարդարված սրվող կլոր ելուստը: Կոթառը դիմացի կողմում հարթ է և վրան ունի փամփուշտաձև ելուստ, իսկ հակառակ կողմը կիսաշրջանաձև է: Նյութը՝  բրոնզ Հայտնաբերման վայրը՝  Շիրակավան, N 12 դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. IX-VIII դդ. Չափս՝  11.5*11.5 Նկարագրություն՝  Պեղումների ղեկավար՝ Ռ. Թորոսյան Հայտնաբերման ժամանակը՝  1977թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  265/121 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-5