Գանձարան

Գանձարան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Գանձարան Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Անտոնեան Արամ. Գանձարան. Ընթերցանութեան գիրք տարրական դասընթացքի համար. Նոր հրատարակութիւն Յ. Գըլըճեան գրատան. Գին 5 ղրուշ: Կ. Պոլիս, տպագրութիւն Յ. Մատթէոսեան, 1910: Կազմը կոշտ է, բաց վարդագույն ստվարաթղթից: Առաջին կազմերեսին պատկերված է սև բուսանախշերով ուղղանկյունաձև շրջանակ, որի ներսում տպագրված են գրքի վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Կռնակին սոսնձված է շագանակագույն մաշկալաթ: Ֆորզացները խունացած հարդագույն բարակ թղթից են: Առաջին ֆորզացին և էջ 125-ի շրջերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կնիքը: Գրքի էջերին կան սև-սպիտակ նկարազարդումներ: Կազմերեսները խունացած են: Հեղինակ՝  Անտոնյան Արամ Էջ՝  128 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910 Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  18 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/454