«Գանձասար»

«Գանձասար»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նկարում պատկերված է Գանձասար վանքի ընդհանուր տեսքը հարավից: Ներկայացված են Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին և գավիթը, որոնք ամբողջություն են կազմում: Վանքը հարուստ է ճարտարապետական և դեկորատիվ հարդարանքներով: Հատկանշական է եկեղեցու մեջտեղում վեր սկացող հովհարաձև ծածկով, բազմանիստ, ճարտարապետական հարուստ տարրերով զարդարված թմբուկը: Եկեղեցու պատը զարդարված է գեղազարդ կամարներով, կենտրոնական կամարի վրա խոյանում է մեծադիր խաչը: Ինքնագիրը բացակայում է: Հեղինակ՝  Հակոբյան Լ. Ց. նկարիչ-ճարտարապետ /1922- Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1988 թ. Նյութը՝  թուղթ, ջրաներկ Չափս՝  34 x 46 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 11723-18