«Գաղթականներ կիրճում»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գրաֆիկական աշխատանքում պատկերված է կիրճում պատսպարված գաղթականների կայանը: Ժայռի մեջի փորվածքում տեղադրված է թախտը, որի վրա անկողինն է դարսված: Թախտի վրա նստած է տարեց կին՝ բերանկապով: Ձախ կողմում բարակ փայտերով վրան է , որի ներսում երեխայի հետ նստած է մի կին՝ դարձյալ բերանկապով: Կայանի մուտքը կիսով չափ փակված է երկու ուղղահայաց փայտերին գցված փալասով: Թախտի կողքին երեխան գրկին կանգնած է ազգային տարազով երիտասարդ կին: Նրանից մի փոքր առաջ պատկերված է օջախը՝ վրան պղնձյա կաթսա: Օջախի մոտ նստած է մի տարեց կին, որը կավե ձեռքի խնոցիով կարագ է պատրաստում: Նկարի ձախ անկյունում բնակելի շինություն է պատկերված: Ձախից ներքևում մատիտով գրված է «Эривань. Беженцы под скалой». Հեղինակ՝  Շիլլինգովսկի Պավել Ալեքսանդրի /1881-1942/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1933 թ. Նյութը՝  թուղթ, ցինկոգրաֆիա Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 12409-3