Գալլական աքաղաղ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Հնաոճ փայտյա պահարանի դռնակի մակերեսի վրա պատկերված է ճոխ պոչով աքաղաղ: Հիմնականում աքաղաղի մարմնի, պոչի եւ կատարի համար օգտագործված են բազմաթիվ պլաստմասսե սանրեր, վարդանման ծաղիկներ, զանազան զարդեր, տոնածառի ապակյա զարդեր, մազի սեղմիչներ: Աչքը ակնոցի ապակու եւ կարմիր փայլերից է , ոտքերի մասը՝ ակնոցի կտորներից եւ տարբեր գույնի եւ չափի կոճակներից: Աքաղաղի կատարը եւ ոտքերը բարձրանում են շրջանակի վրա: Աքաղաղի մարմնին ու պոչին փակցված են ոճավորված ամպեր /ոսկեզօծած փայտ/, ըստ երեւույթին եկեղեցական ձեւավորման մի մաս: Դռնակի ազատ մակերեսը ծածկված է թանձր սեւ ներկով, որի հետքերը կան եւ ամբողջ աքաղաղի վրա: Աքաղաղի կտուցի մոտ տեղավորված են երկու թիթեռ, պատրաստած ճենապակու բեկորներից, գրչածայրերից, պլաստմասսե մասերից: դռնակի շրջանակը պատած է կաղնու ողորկված շերտով եւ ներսից երիզված զարդաձողիկներով: Հեղինակ՝  Ս. Փարաջանով / 1924-1990 / Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1986 Չափս՝  57.5 x 91 x 6 սմ Նյութը՝  փայտ, պլաստմասսա, ապակի, ներկ, ճենապակի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՓ Հիմնական հաշվառանիշ՝  52