Գագաթների կարոտը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝բաղկացուցիչ, կոշտ, եզրով՝ արմատին և մինչև կազմի կեսը քաշած է կապտավուն մաշկալաթ, մնացած հատվածը՝ շապիկի թուղթ՝ կապույտ ֆոնին սպիտակ անկանոն ցայտքեր: Կազմին,մաշկալաթի վրա, ոսկեգույն տառերով տպված է հեղինակի և գրքի անվանումը: Անվանաթերթին՝ գրքի մատենագիտական տվյալները, շրջերեսին նաև ռուսերեն: Անվանաթերթին գրքի վերնագիրը կապույտ գլխատառերով: Ֆորզացը դատարկ, դեղնավուն: Անվանաթերթին՝ Սարմենի ընծայագիրը: Հեղինակ՝  Սարմեն Էջ՝  160 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, արհեստական կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1954թ. Չափս՝  12,5x17 Նկարիչ-Ձևավորող՝  Ա.Գասպարյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3581