«Բրուտագործներ»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Դեկորատիվ առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյունաձև փայտի վրա ամրացված է պղնձե թերթ, որի վրա դրվագման եղանակով պատկերված են մի քանի ռելյեֆ ֆիգուրներ։ Կենտրոնում երկու ազգային տարազով կանացի ֆիգուրներ են, որոնցից մեկը նստած է և ձեռքերի մեջ պահում է պտուղներով լի աման, երկրորդ ֆիգուրը կանգնած է մի ձեռքով գլխի վրա պահում է կճուճ։ Սալիկի ստորին մասում պատկերված է մի կճուճ աջ մասում՝ ծառ, որից վեր երևում են շինություններ։ Սալիկի ներքևի մասում հեղինակի ստորագրությունն է Ա․ Նորայր, հակառակ երեսին էլ կա կախիչ։ Հեղինակ՝  Նորայր Աղաջանյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-ական թթ. Նյութը՝  պղինձ Լայնություն (սմ)՝  31 Երկարություն (սմ)՝  57 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  365/6 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-3-105/2