Բրոշյուր՝ «Ջութակի սոնատը հայկական երաժշտության մեջ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գրքույկ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  «Ջութակի սոնատը հայկական երաժշտության մեջ» բրոշյուրը հրատարակվել է «Գիտելիք» ընկերության հրատարակչությունում: Բրոշյուրը դասախոսների համար մեթոդական ուղեցույց է, որում հեղինակը ներկայացնում է սոնատի՝ որպես երաժշտական ժանրի հիմնական առանձնահատկությունները, այդ ժանրի ձևավորման ուղիները, հետևում է ջութակի սոնատի զարգացմանը եվրոպական և հայկական երաժշտության մեջ, ավելի հանգամանորեն կանգ առնելով Հարո Ստեփանյանի, Ա.Խաչատյանի, Ա.Բաբաջանյանի, Տ.Մանսուրյանի ստեղծագործությունների վրա: Հատուկ ուշադրություն է դարձվում Ա.Խաչատրյանի Ջութակի և դաշնամուրի սոնատի վրա, որը կոմպոզիտորը գրել է 1932թ-ին, դեռևս Մոսկվայի կոնսերվատորիայում սովորելու տարիներին: Հեղինակը ջութակի սոնատը բնութագրում է որպես գեղեցիկ և յուրօրինակ ստեղծագործություն, որը դուրս է գալիս սոնատի ավանդական ձևից, առանձնանում է հստակ ռիթմով, ներդաշնակությամբ և արտահայտում է ժողովրդական հսկայական երջանկության և համընդհանուր ցնծության զգացողություն: Տեքստը՝ հայերեն: Հեղինակ՝  Ա. Բուդաղյան Նյութը՝  Թուղթ, տպագիր Նվիրատու՝  Արմեն Բուդաղյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984թ. թերթ՝  16 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1815 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1931