Բուկլետ՝ Էդուարդ Հակոբյանի ծննդյան և երաժշտական գործունեության հոբելյանների

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Բուկլետ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Բուկլետը հրատարակված է Էդուարդ Հակոբյանի ծննդյան 60-ամյա և երաժշտական գործունեության 40-ամյա հոբելյանների կապակցությամբ: Այնտեղ խոսվում է Ա.Խաչատրյանի և Էդուարդ Հակոբյանի սերտ ստեղծագործական շփումների, ինչպես նաև Ա.Խաչատրյանի հիշատակին նվիրված համերգի մասին, որը կայացել է Եգիպտոսի Գելիոպոլիս քաղաքում, 1979թ-ին: Բուկլետում տպագրված է կոմպոզիտորի խոսքը. «Թանկագին Էդուարդ, ես կցանկանայի, որ մեր ընկերությունը և հոգևոր կապը միշտ շարունակվեր և զարգանար»: Բուկլետը հայերեն է: Նյութը՝  Թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գելիոպոլիս (Եգիպտոս) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. թերթ՝  20 Նվիրատու՝  Մարգարիտա Հակոբյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1461 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-789