Բուկլետ՝ Ա.Խաչատրյանի «Գայանե» բալետի

Բուկլետ՝ Ա.Խաչատրյանի «Գայանե» բալետի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Բուկլետ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ա.Խաչատրյանի «Գայանե» բալետը բեմադրվել է Տոկիոյի (Ճապոնիա) Գոտանդա Կանի Խոկեն Խո-ռու դահլիճում: Բալետմայստեր՝ Կյո Կոբայասի: Բուկլետի երկրորդ էջում զետեղված է Ճապոնիայում ՍՍՀՄ դեսպան Գ.Աբրասիմովի արձագանքը կոմպոզիտորի «Գայանե» բալետի մասին և ստեղծագործական մեծ հաջողությունների մաղթանքները Կյո Կոբայասիի թատերախմբին: 7-րդ Էջում կա երկու լուսանկար՝ Ա.Խաչատրյանի և ճապոնացի կոմպոզիտոր Նոբուո Թերահարայի (Խաչատրյանի ուսանողը Մոսկվայի կոնսերվատորիայում), որը նկարվել է Երևանում՝ իր ուսուցչի գերեզմանի մոտ: 13,15 էջերում՝ Կյո Կոբայասի թատերախմբի լուսանկարն է: Տեքստը՝ ճապոներեն: Նյութը՝  Թուղթ, տպագիր Նվիրատու՝  Է.Միրզոյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տոկիո (Ճապոնիա) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  4 հունվարի, 1986թ. թերթ՝  8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1959 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-2134