Բողոք կաթողիկոսի դեմ: Հայոց ազգի զավակը հայոց ազգի ինքնակործան վիճակի համար հայոց ազգի պետից է բողոքում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Բողոք կաթողիկոսի դէմ: Հայոց ազգի զաւակը հայոց ազգի ինքնակործան վիճակի համար հայոց ազգի պետից է բողոքում Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հայոց ազգի խոնարհ որդի Ուտի՝ Եղիշէ Տ.-Պօղոսեան. Բողոք կաթողիկոսի դէմ: Հայոց ազգի զաւակը հայոց ազգի ինքնակործան վիճակի համար հայոց ազգի պետից է բողոքում. - Կ. Պոլիս, 1909, տպարան և գրատուն Յ. Գ. Փալագաշեան: Շապիկը մուգ վարդագույն ստվար թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և վերջին էջ 34-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են, վերջին կազմերեսը՝ թեթևակի մաշված: Հեղինակ՝  Պողոսյան Ե. Էջ՝  34 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1909 Լայնություն (սմ)՝  12,2 Երկարություն (սմ)՝  18,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/418