Բոխչա (փեսի)

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բոխչան քառակուսաձև է, ալիքաձև եզրերով, կարված փղոսկրագույն մետաքսյա կտորից։ Մի ծայրում ձվաձև, կորավուն եզրագծով շղարշ է կարված, որի վրա ասեղնագործված են ծաղիկներ, տերևներ,որոնք իրար են միանում կորավուն գծերով։ Ունի ծածկագիր՝ Ա–Ա և հ, որոնք հարսի և փեսայի սկզբնատառերն են։ Մեքենագործ է։ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950-ական թթ. Նյութը՝  մետաքս, շղարշ Չափս՝  93*91 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6084 Բաժնեհաշվառանիշ՝  Գ–2788