Բոխչա

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բոխչան կարված է կտրտովի, վերադիր ասեղնագործությամբ: Սպիտակ կտորի վրա դեղին գույնի կտորներով զարդանախշված քառանկյունաձև երկրաչափական և բուսական պատկերներով, կենտրոնում կարված է շրջանաձև խիստ երկրաչափական զարդագծերով պատկեր, որի չորս կողմերում պատկերված են մեկական ոճավորված թռրնակերպեր: Անկյուններում պատկերված են քառակուսաձև մեծ զարդանախշեր, որոնցից յուրաքանչյուրը իր մեջ բաժանվում է ինը փոքրիկ քառակուսիների, որոնք երկու կողմից բաժանվում են ատամնավոր, շեղանկյունաձև զարդանախշերից: Աստառը ծաղկավոր կտոր է: Աշխատանքը ասեղնագործված է Քիլիսի տեխնիկայով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կիլիկիա ք.Քիլիս Հայտնաբերման վայրը՝  Էջմիածին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1880-ակ. թթ. Հայտնաբերման ժամանակը՝  03.07.1980թ. Լայնություն (սմ)՝  108 Երկարություն (սմ)՝  108 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2373/6 Բաժնեհաշվառանիշ՝  Գ -1045