Բնավորություններ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  CARACTÈRES Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ կոշտ, եզրով, ամբողջական շուրջգործվածքյա, դեղնավուն-կաթնագույն: Եզրագծված է բեկված կողերով ուղղանկյունով: Հյուսքե պսակ հիշեցնող օվալաձև բաց մանուշակագույն նախշազարդ՝ ձևավորված կանաչով, որի գագաթից ագուցված հյուսքի ծոպավոր ծայրերը դեպի կազմի վերին անկյունները բարձրանալով՝ երկու կողմերից թափվում են մինչև ներքև: Օվալի մեջ կանաչով գրված են հեղինակի անունը և վերնագիրը: Կողին նմանատիպ նախշազարդ է, վերևում՝ հեղինակի անունը և վերնագիրը: Ֆորզացը՝ դատարկ, անգույն: Անվանաթերթին՝ գրքի տվյալները՝ ուղղանկյուն շրջանակի մեջ: Գրքի մեջ դրված է ներդիր թերթիկ՝ հրատարակչության գրքերի ցանկով: Հեղինակ՝  Լա Բրյույեր Էջ՝  567 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  ա.տ. Չափս՝  11,2x16,1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 5802