Բնանկար բասկերի երկրից

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գողտրիկ մի բնապատկեր է, որի առաջին պլանը ներկայացնում է դեպի մերձակա տներն ու ֆոնային լեռներն ուղեկցող արահետ՝ բնորոշ շիշմանյանական բնապատկերներին: Պայծառ գուներանգների երևակայական հերթափոխով հեղինակն ասես, հարգանքի տուրք է մատուցում իմպրեսիոնիստական բնապատկերային ընկալմանը՝ պատկերելով բասկյան բնությունը՝ հայկական բնաշխարհի ենթագիտակցական աղերսներով: Բնության կանաչի հարուստ երանգափոխը յուրահատուկ հնչեղություն է ստանում գետնի մակերեւույթի օխրաներից և կենդանի շունչ հաղորդում երկրորդ պլանում պատկերված լեռներին: Կատարումը մանրավրձին է: Շրջանակը փայտից է և ամբողջությամբ պատված է գիպսե բրոնզագույն զարդաքանդակներով: Աշխատանքն ունի գեղարվեստական նշանակություն: Հեղինակ՝  Ռաֆայել Շիշմանյան /1928-2004/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ֆրանսիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  ա.տ. Նյութը՝  յուղաներկ /փայտ, գիպս/ Չափս՝  32,3x41 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 894