Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է գյուղական ծայրամաս վաղ գարնանը: Առաջին պլանում պատկերված է հանգիստ լայն գետ՝ փխրուն, կեղտոտ ձյունով ծածկված ափերով: Մաքուր, վառ երկնագույն ջրում, որը տեղ-տեղ ծածկված է գորշ սպիտակ սառույցով, արտացոլվում են բարակ, մերկ բուներով ծառերը: Միջին և հեռու պլաններում կան նույնանման ծառերի խմբեր՝ խորը ձյունաթմբերի մեջ, ուր կապույտ ստվերներ են և գորշ-վարդագույն փայլեր են արձակում: Բարձր հորիզոնին՝ ձախից, մաքուր, գունատ, կապտավուն երկնքի ֆոնին, երկու տնակ կա՝ բարձր տանիքներով: Հեռվում մթնում է անտառի նեղ ծայրամասը:
Հեղինակ՝ Օսիպ Էմմանուիլովիչ Բրազ 1872-1936Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1905Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
Ժ- 1 ԿԱ ԿՊ-1