«Բնակելի տուն նախկին Միխայլովսկու փողոցում»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է երկթեք տանիքով, միհարկանի բնակելի տուն՝ մուտքի կողմից: Երևում է դուռը և նրանից ձախ՝ երկու, աջ՝ մեկ պատուհան: Պատուհանն ունի մեկ անշարժ և երկու շարժական փեղկեր: Դռան ձախակողմյան պատուհանի փեղկերը բացված են դեպի փողոց: Պատուհաններն ունեն քարե գծազարդ շրջանակ՝ կամարաձև ճակատով: Դուռը երկնագույն փայտից է, վերևի հավածում՝ բուսանախշ մետաղե շրջանակով: Ունի անշարժ շրջանակ: Դուռը նույնպես քարե շրջանակի մեջ է: Դռան վերևում կա երկթեք տանիքով ուղղանկյուն ծածկ: Առաջին պլանում ծառեր են և մանկական սայլակ: Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982թ. Չափս՝  9*5.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5592/14 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-272