Բլուլ՝ պատյանով

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Փողային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Բլուլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  ա)Սրինգային խմբին պատկանող փողային նվագարանն ունի երկար, ուղղաձիգ, բաց փայտե փող, որը բերանի փչանցքի մասում ուռուցիկ-գմբեթաձև է, իսկ ներքևում ունի մի փոքր լայնացող երիզ: Փողը երեսի կողմում ունի 7, իսկ հակառակ կողմում՝ 1 ձայնանցք: Առկա են նաև հնչողությունը կարգավորող 2 օժանդակ ձայնանցքեր: Փողի վրա կան 5 փայտե եզրագոտիներ: Փողը պատրաստված է մուգ կարմիր փայտից, ամբողջովին փորագրված է շրջագոտիներով՝ 2, 3 և 4 շրջագոտիներ: Ուռուցիկ մասը փողին միանում է 2 ելուստներով: Առաջին անցքը փչանցքից 23.6 սմ ներքև է, հակառակ կողմի ձայնանցքը՝ 19.6 սմ է, մնացած ձայնանցքերը հավասարաչափ են դասավորված: բ) Բլուլի փորագրազարդ, փայտե պատյանը բաղկացած է 2 մասից, որոնք փորված են մեկ ամբողջական կտոր փայտից: Պատյանի 2 մասերը միմյանց կցվում են: Ամբողջովին պատված է զիգզագաձև փորագիր նախշերով, որոնք բաժանվում են 4 հիմնական խմբերի: Հեղինակ՝  Կոլյա Դանիելի Թորոսյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Աշտարակի շրջ. Բյուրական գյուղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1985թ. Նյութը՝  փայտ Երկարություն (սմ)՝  փողի՝ 54.5, պատյանի՝ 56.5 Տրամագիծ (սմ)՝  փողի՝ 1, լայն մասը՝ 3, պատյանի՝ 3.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7397/5 ա, բ Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-174