Բժիշկ Հ.Իոննիսյանի կողմից կազմակերպված արևելյան նվագախումբը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են բժիշկ Հ.Իոննիսյանի կողմից կազմակերպված արևելյան նվագախումբը: Խմբի կազմում 37 տղամարդ հնգաշարք դասավորված են: Երաժիշտները լուսանկարվել են իրենց նվագարաններով: Կենտրոնում նստած է խմբի ղեկավար Իոննիսյանը, ով եվրոպական հագուստով է: Մնացած բոլորը չուխաներով են և փափախներով: Նրանից աջ՝ թառը ձեռքին նստած է Ս.Սեյրանյանը: Երկրորդ շարքի աջից երկրորդը Լ.Կարախանն է: Լուսանկարը սոսնձված է ստվարաթղթի վրա: Նյութը՝  լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթ Լայնություն (սմ)՝  39.5 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բաքու Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1934թ. Բարձրություն (սմ)՝  30 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4100/165 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-275/36