Բացիկ գեղարվեստական

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Բացիկ գեղարվեստական՝ նվիրված Էրեբունի-Երևանի հիմնադրման 2750-ամյա հոբելյանին։ Եռածավալ բացիկի երեսին վերից վար պատկերված է խաղողի որթ՝ ողկույզներով, որի աջ մասում՝ Սասունցի Դավթի քանդակը։ Ներքևի հատվածում գրված է՝ «Երևան»։ Բացիկի ներսում Երևանի ճարտարապետական կոթողներն են՝ Վ․ Ի․ Լենինի հրապարակը, Պատմության թանգարանը, Կառավարական տունը և Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը։ Բացիկի ներսում փակցված են նաև չորս նամականիշներ, որոնցից երկուսի վրա Սասունցի Դավթի արձանն է (հեղինակ՝ Երվանդ Քոչար) պատկերված՝ «Երևան 2750 տարի» hայերեն և ռուսերեն լեզուներով մակագրությամբ, իսկ մյուս երկուսի վրա՝ ուրարտական արձանիկ՝ «Երևան 2750 տարի» hայերեն և ռուսերեն լեզուներով մակագրությամբ։ Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ՍՍՀՄ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1968 թ․ Չափս՝  7,8 x 15 սմ Նվիրատու՝  Ռուբեն Հովհաննիսյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 16821, 16830-16833